Քաղաքական Միջազգային 

Մեքսիկայում «Կարլոս» արևադարձային փոթորիկից վիրավորվել է 59 մարդ

Մեքսիկայում «Կարլոս» անվանումը ստացած արևադարձային փոթորիկից վիրավորվել է 59 մարդ, քանդվել է Ակապուլկո առողջարանային քաղաքը: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:

Պաշտոնյաների խոսքով, ծովի ալիքների բարձրությունը հասել է 3-4 մետրի, դրանք հեղեղել են տուրիստական ենթակառուցվածքի մերձափնյա հատվածը:

Մեքսիկայի օդերևութաբանական ծառայությունը հաղորդում է, որ քամու արագությունը ժամում 95 կիլոմետր է եղել, որոշ տեղերում հասնելով 110 կիլոմետր ժամի:

Նույն շարքից