Հասարակություն 

Սկսվել է նոր ցուցատախտակների տեղադրման գործընթացը

 Դեռ 2013 թվականից Երևանում նկատած կլինեք նոր ու յուրահատուկ ցուցատախտակներ, որոնց վրա փակցվում են գովազդային պաստառները։ Նոր ցուցատախտակների տեղադրման գործընթացն իրակացվում է մեկ նպատակով՝ մաքուր պահել մեր Երևանն ու ազատել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից:

 

Քաղաքային իշխանությունները շարունակում են ավելի մաքուր, ավելի բարեկեցիկ ու ավելի հարմարավետ դարձնել մեր բոլորիս մայրաքաղաքը, սակայն, դեռ կան մանդիկ, քաղաքացինենր, ովքեր չգիտեն, որ մեր քաղաքում արդեն նման ցուցատախտակներ կան, և իրենց գովազդները որտեղ պատահի փակցնում են։ Այս տարի նույնպես շարունակվում է այդ գործընթացը, և նախատեսվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն նախապես ընտրված վայրերում տեղադրել  շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ: 

Նույն շարքից