Առաջին գոտեմարտում տոնած հաղթանակից հետո Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ցավոք, չկարողացավ զարգացնել հաջողությունը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: 59 կգ քաշային կարգի երկրորդ փուլում հայ մարզիկի զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին 0:8 հաշվով:
Մարյանյանի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Էլման Մուխտարովն է: Եվ եթե Ստեփանը կարողանա առավելության հասնել, ապա Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: