Հասարակություն 

Ճանաչենք Շենգավիթը

Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. հ. 38ա հասցեում է գտնվում Տեխնիկական ստեղծագործության կենտրոնը: Այն զբաղեցնում է չորս հարկանի բնակելի շենքի 1-ին հարկը, որը կառուցվել է անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ կենտրոնը սկսել է գործել 1970 թվականից, զբաղեցրել 400 քմ տարածք, ունեցել 25 խմբակ /ոսկերչության, խեցեգործության, կարպետագործության, փայտագործության, ավիամոդելի, լուսանկարչական և այլն/:


Այսօր, թեև այն նախկինի համեմատ կրկնակի քիչ տարածք է զբաղեցնում և գործում է մոտ 10-ը խմբակ, բայց շարունակում է իր հիմնական նպատակը` երեխաների համար ապահովել արդյունավետ զբաղվածություն և տալ մասնագիտական գիտելիքներ: Կենտրոնը սաների ձեռքի աշխատանքների ուշագրավ ու թեմատիկ ցուցահանդեսներով մասնակցում է վարչական շրջանի գրեթե բոլոր տոնական միջոցառումներին /մայրության, անկախության, Էրեբունի-Երևան և այլն/: Կենտրոնում, որպես խմբավարներ, այսօր աշխատում են նաև նախկին սաներից մի քանիսը:

Նույն շարքից