ԱՄՆ-ի Պետդեպը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի բոլոր դեսպանատներում վիզաների և արտասահմանյան անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Ինչպես նշում է գործակալությունը՝ տեղի ունեցածը պայմանավորված է տեխնիկական անսարքություններով:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունումբացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը: