Քաղաքական Միջազգային 

Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությունն արժեցել է ավելի քան 100 միլիոն դոլար

Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությունն արժեցել է ավելի քան 100 միլիոն դոլար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը, հաղորդում է ТАСС-ը:

Առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությունն անց է կացվել Բաքվի Օլիմպիական մարզադաշտում հունիսի 12-ին: Դրան մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ: Հայտնի երգչուհի Լեդի Գագան մարզիկների պատվին կատարել է Ջոն Լենոնի Imagine երգը:

Եվրոպական խաղերը կավարտվեն հունիսի 28-ին:

Նույն շարքից