Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանում ապրիլին քաղաքացիներից ստացվել է 7590 գրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրմադրման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլի ընթացքում քաղաքապետարանում մուտքագրվել է 7590 գրություն: Ինչպես analitik.am -ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ ամսվա կատարողականը թե´ քաղաքապետարանի, և թե´ վարչական շրջանների մասով կազմել է 100 տոկոս: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ այս պահը ստացված ավելի քան 46000 գրությունների մասով ևս օրենքով սահմանված ժամկետում տրվել են պատասխաններ:

 

Հանձնարարվել է շարունակել դիմումներին և գրություններին պատասխաններ տրամադրելու գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը: 

 

Նույն շարքից