ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն իր կայքում հրապարակել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին առնչվող մի շարք փաստաթղթեր:
Փաստաթղթերը ներառում են մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և ահաբեկչությունից հետո վարչության աշխատակիցների գործունեության ներքին հետաքննության վերաբեյալ 2005 թ. զեկույցի խմբագրված տարբերակը:
Հրապարակված տեքստերի թվում առանձնանում է 500-էջանոց զեկույցը, որտեղ ասվում է գործակալության առջև ծառացած «համակարգային խնդիրների մասին» ահաբեկչությունից առաջ: