Բաքվում Առաջին Եվրոպական խաղերի բացմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն նա չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին:
Բաքվում կայացել է Առաջին Եվրոպական խաղերի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի նախագահը՝ տիկնոջ հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և մի շարք այլ երկրների և կառավարությունների ղեկավարներ: