Ռուսաստանը հետաքրքրված է ադրբեջանցի ձեռնարկատերերի հետ համագործակցության ընդլայնմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Վ․ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի ավելացել է 12 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին աճը կազմել է 6 տոկոս:
Իր հերթին, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և թույլ է տալիս լավատեսությամբ նայել ապագային: Նա նաև շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել, որ վերջինս այդ օրը ժամանել է Ադրբեջան: