Հասարակություն 

Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով կասֆալտապատվեն շուրջ 600 բակեր՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 385 հազար քմ տարածք: 

Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև վարչական շրջանների ծրագրերով: Ըստ այդմ, շուրջ 110 հազար քմ տարածք էլ կասֆալտապատվի վարչական շրջանների ծրագրերով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից