Քաղաքական Միջազգային 

Պեսկովը Պուտինի ու Ալիեւի բանակցություններն արդյունավետ է գնահատել

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի բանակցությունները դրական են ընթացել, քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրների առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ դրական բանակցություններ են եւ նախագահը (Պուտինը-խմբ) ավարտել է իր այցը Բաքու շատ դրական ու հաճելի տպավորություններով»,-հայտարարել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը խոսքով, Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունեցել մի քանի ձեւաչափով. Սկզբում տեղի է ունեցել հանդիպում երկու երկրների ԱԳ նախարարների եւ արտաքին քաղաքական հարցերով օգնականների մասնակցությամբ, հետո պատվիրակությունների ձեւաչափով, եւ վերջապես նախագահների մակարդակով:

Նույն շարքից