Քաղաքական Միջազգային 

Ինչո՞ւ է Պուտինը մեկ ժամ սպասեցրել Հռոմի Պապին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից ուշանալու պատճառը Միլանում ընթացող երկարատև բանակցություններն էին, որը համաձայնեցված էր Վատիկանի հետ: Ռիա Նովոստիի տեղեկացմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրականում, Հռոմի պապի հետ հանդիպումը նախատեսված ժամանակից մի քիչ ուշ է կայացել: Դա պայմանավորված էր նրանով, որ Միլանում ընթացող բանակցությունները երկարեցին, ինչպես նաև՝ Միլանի և Հռոմի փողոցներով ավտոշարասյունը դանդաղ էր ընթանում»,- ասել է նա:

Նույն շարքից