Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին դրդել են ավելի ակտիվ համագործակցել Ասիայի հետ, շնորհակալություն նրանց այդ բանի համար, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Տնտեսական առումով, իհարկե, ցանկացած պատժամիջոց, որոնք կիրառվել են մեր նկատմամբ, խթան են դարձել մեզ համար, որպեսզի մենք ավելի սերտ համագործակցենք Ասիական երկրների հետ։ Դե ինչ, շնորհակալություն այն պետություններին, որոնք այդ պատժամիջոցներն ընդունել են։ Ասում եմ ամենայն անկեղծությամբ», – ասել է Մեդվեդևը ХVII ռուսական մամուլի համաշխարհային կոնգրեսի նիստում։
Նա պարզաբանել է, որ երկրի ղեկավարությունում բազմիցս քննարկվել է Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի ակտիվ համագործակցության և հարաբերությունների զարգացման թեման։ «Բայց, ինչպես ասում են, մինչև հանգամանքները չստիպեն...», – ասել է Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։