2014թ.-ի հանրապետության 25 հազ. շրջանավարտների թվում մայիսի 24-ին դպրոցն ավարտեցին նաև թիվ 127 ավագ դպրոցի սաները: Շրջանավարտներից շատերը որոշել էին, թե ինչ մասնագետ դառնալ, իսկ ոմանք էլ, չնայած պատանեկան տարիքին, արդեն մեծ սպորտում առաջին քայլերն արած մարզիկներ էին:
«Եվրոպայի երիտասարդական առաջնության» թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիիրներ Ռազմիկ Մինասյանը (Սպորտի վարպետ), Արթուր Պետրոսյանը (Սպորտի վարպետ) և Շանթ Սարգսյանը (Սպորտի վարպետի թեկնածու):
Վերջին զանգին ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր, որոնց թվում էին նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացնող չեմպիոնների անձնական մարզիչ Գագիկ Մելոյանը և ֆեդերացիայի մամլո քարտուղար, «Երևանի հրաձգության մանակապատանեկան մարզադպրոցի» ուսմասվար Լաուրա Ավետիսյանը:
Գնահատելով ուսուցիչների և դպրոցի տնօրենի անգնահատելի աշխատանքը շրջանավարտ-հարձիգների կրթության և դաստիարակության, ինչու չէ, նաև մարզական հաղթանակների կերտման գործում երախտագիտության խոսքեր ասացին մանկավարժներին, ինչպես նաև Ֆեդերացիայի կողմից ՀՀ հրաձգության մարզաձևը զարգացնելու գործում ներդրում ունենալու համար շնորհակալագիր ու ֆեդերացիայի կրծքանշան հանձնեցին թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսոն Էլոյանին: