Քաղաքական 

Հայաստան - Պորտուգալիա. Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը

Մարկոս Պիզելին բացեց հաշիվը եւ առաջ մղեց Հայաստանի հավաքականին Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մոտ 30 մետրից կատարած հրաշալի հարվածով աչքի ընկավ 14-րդ րոպեին:

Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրերը հավասարեցրին հաշիվը: Մոուտինյուն 11 մետրանոցի իրավունք նվաճեց Մխիթարյանի հետ պայքարում: Հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Եվրո-2016, ընտրական հանդիպում

I խումբ

Հայաստան - Պորտուգալիա՝ 1:1

Մարկոս Պիզելի, 14 - Կրիշտիանու Ռոնալդու, 29

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո»), Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Էլիզեու («Բենֆիկա»), Տիագո Մենդեշ («Աթլետիկո»), Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Ֆաբիու Կուենտրաու («Ռեալ»), Դանի («Զենիթ»), Լուիշ Նանի («Սպորտինգ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Նույն շարքից