Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններն ու դրանց կազմերն են ձևավորվել Արցախում, հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Հայրենիք» խմբակցության նախագահն Արթուր Թովմասյանն է (15 պատգամավոր), «Դաշնակցության» խմբակցության նախագահը (7 պատգամավոր)` Դավիթ Իշխանյանը, «Ժողովրդավարություն» խմբակցության (6 պատգամավոր) նախագահը` Վարդգես Բագիրյանը, «Շարժում–88»–ինը (3 պատգամավոր)` Էդուարդ Աղաբեկյանը և «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը` Հայկ Խանումյանը»,– ասվում է հաղորդագրությունում։