Քաղաքական Միջազգային 

Օբաման հաստատել է ամերիկացի ևս 450 զինվորական Իրաք ուղարկելու որոշումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում Իրաք ամերիկացի ևս 450 զինվորական հրահանգիչ ուղարկելու որոշումը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորական կոնտինգենտն ուժեղացնելու որոշումն ընդունվել է` ելնելով «ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի և ԱՄՆ զինուժի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմպսի խորհուրդներից»:

Բացի այդ, համապատասխան խնդրանքով դիմել էր Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնստի խոսքով, զինվորական հրահանգիչների լրացուցիչ խումբը տեղակայվելու է Անբար նահանգի «Ալ-Թակադում» բազայում և ռազմական դերակատարում չի ունենալու:

Նշենք, որ այս պահին Իրաքում գտնվում է մոտ 3100 ամերիկացի զինվորական:

Նույն շարքից