Քաղաքական Միջազգային 

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը պատրաստվում է հրաժարական տալ. ԶԼՄ

News Corporation մեդիահոլդինգի հիմնադիր Ռուպերտ Մերդոքը պատրաստվում է հրաժարական տալ և իշխանության ղեկը փոխանցել իր որդուն` Ջեյմսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով MSNBC հեռուստաընկերությանը։

84–ամյա Մերդոք ավագը կպահպանի գործադիր նախագահի պաշտոնը, հայտնում է հեռուստաընկերությունը։ Մերդոքի մյուս որդին` Լախլանը, կկիսի հոր հետ այդ պաշտոնը։

Ինչպես ակնկալվում է, Ռուպերտ Մերդոքի հրաժարականը սպասվում է հաջորդ շաբաթ։ Մեդիամագնատի ներկայացուցիչ Նատանիել Բրաունը հաստատել է, որ առաջնորդի փոխարինման հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ տնօրենների խորհրդում։

Նույն շարքից