Հայաստան Քաղաքական 

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբն անցկացրել է իր անդրանիկ նիստը

Հունիսի 10-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձևավորված խմբի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր է գնահատել բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով խմբի առաքելությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցության խթանման գործում: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական իրավիճակը, հայ-շվեդական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Բարեկամության խմբի մեջ ընդգրկված են Շվեդիայի օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների անդամներ։ Խումբը գլխավորում է խորհրդարանի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Իսաբել Դինգիզյանը, իսկ տեղակալի պաշտոնը կստանձնի Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանս Լինդեն:

Նույն շարքից