Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները չեն վերադառնալու Ուկրաինայի կազմ:
Այս մասին հայտնել է ԴԺՀ հատուկ ներկայացուցիչ Դենիս Պուշլինը, նշելով, որ խոսքը գնում է միայմ պայմանագրային հարաբերությունների մասին:
Նրա խոսքերով, ուկրաինական կողմի մինսկյան համաձայնագրերի կատարման ու սահմանադրական բարփոխումների իրականացման պարագայում հնարավոր կլինի Կիեւի հետ քննարկել խնդրի կարգավորման ու որեւէ փորմատի վերաբերյալ հարցերը:
Պուշլինը շեշտել է, որ ներկայումս կիեւյան խունտան ընդհանրապես մերժում է Դոնբասին ինքնավարության տալու առաջարկները, շարունակում հրադադարի խախտումները, ուստի երկրամասի ընդգրկումը Ուկրաինայի կազմում հավասարազոր կլինի ինքնասպանության հետ:
Վերջում նա ավելացրել է, որ ուկրաինական իշխանությունները բանակցային գործընթացը օգտագործում են ժամանակ շահելու ու ռազմական ուժերը վերախմբավորելու համար:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը Դոնբասում կտրուկ սրվել է, արձանագրվել են հրադադարի բազմաթիվ խախտումներ, վերսկսվել ռազմական գործողությունները, զոհվել են հարյուրավոր մարդիկ: