Հասարակություն 

Հունիսի 1–ը` «Երևան Սիթի Տուր»–ով

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։


Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին: Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով: Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները: Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը:

Նույն շարքից