Հասարակություն Տնտեսություն 

Նախորդ տարի Հայաստանում վճարային քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 32%-ով

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում վճարային քարտերով իրականացվել է շուրջ 1 տրլն 352.6 մլրդ դրամի գործառնություն:

Ըստ ԿԲ-ի՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 32%-ով և կազմել մոտ 140 մլրդ դրամ: Անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 26.5 մլրդ դրամ, այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 5.5 մլրդ դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 21մլրդ դրամ:

Նշվում է նաև, որ 2013թ-ի համեմատ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 4.7%-ով և կազմել է 1.6 մլն: Ընդ որում` քարտերով իրականացված անկանխիկ վճարումների մասնաբաժինն ընդհանուր քարտային գործառնություններում 2013 թվականի համեմատ աճել է 0.9 տոկոսային կետով` կազմելով 10.4%:

Նույն շարքից