ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն ուրբաթ Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները օրենսդրական և քաղաքական գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել։
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի և ԼՂՀ խորհրդարանի միջև կնքված համաձայնագրի զարգացման շուրջ: