Հայաստան Քաղաքական 

ԱԺ պատգամավորները Հելսինկիում կմասնակցեն ԵԱՀԿ ԽՎ–ին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հուլիսի 4-ից 10-ը Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն) կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 24-րդ տարեկան նստաշրջանին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը (ՀՀԿ խմբակցություն), պատվիրակության անդամներ Ստեփան Մարգարյանը («Բարգավաճ Հայաստան») և Ստեփան Դեմիրճյանը («Հայաստանի ժողովրդական կուսակցություն»)։

Նույն շարքից