Ռուսաստանը կարողացել է հաստատվել որպես ժամանակակից բաց և ազատ երկիր, ոչ ոքի չի հաջողվի նրան հարմարեցնել սեփական ձևաչափերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հունիսի 12–ին նշվում է Ռուսաստանի օրը, Կրեմլում պետության ղեկավարն, ըստ ավանդույթի, պետական պարգևներ է շնորհում։
«Ռուսաստանը ոչ միայն պատվով հաղթահարել է ծանրագույն փորձությունները, ոչ միայն քառորդ դարում հաջողված ճեղքում է կատարել ժողովրդավարացման և շուկայական տնտեսության մեջ, այլ նաև կարողացել է հաստատվել որպես ժամանակակից բաց և ինքնուրույն երկիր»,– ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ հաջողվել է չկորցնել, պահպանել ռուսական պետականության էությունը` պահպանելով ժողովրդի ազգային բացառիկ բազմազանությունը և դրա պատմական միասնությունը, դարավոր ավանդույթները, հավատարմությունը Հայրենիքին, դրա ազատությունն ու անկախությունը, դրա շահերը պաշտպանելու սխրանքը։
«Հայրենասիրության այդ իդեալներն այնքան խորն են և հզոր, որ ոչ ոքի և երբեք չի հաջողվել և չի հաջողվի վերակոդավորել Ռուսաստանը, վերակոդավորել, հարմարեցնել սեփական ձևաչափերին։ Մեզ անհնար է անջատել, պոկել մեր արմատներից և ակունքներից»,– ասել է նախագահը։