Քաղաքական Միջազգային 

Իսպանիայի թագավորը քրոջը զրկել է դքսուհու տիտղոսից` կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI–ը զրկել է քրոջը` արքայադուստր Քրիստինային, Պալմա դե Մայորկայի դքսուհու  տիտղոսից։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է թագավորական պալատի հայտարարությունում։

Քրիստինային մեղադրում են 2007թ.–ին և 2008թ.–ին պետական գանձարանի դեմ երկու հարկային հանցագործություններ կատարելու մեջ։ Դատավորն արքայադուստր Քրիստինային համարում է Aizoon ֆիրմայի միջոցով 337 138 եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու մեղսակից։ Հասարակական մեղադրող կողմը` ի դեմ «Մաքուր ձեռքեր» միավորման, խնդրում է արքայադստեր համար 8 տարվա ազատազրկում։

«Պաշտոնական կառավարական լրատուն ուրբաթ կհրապարակի թագավորական հրամանը, որով նորին մեծությունը զրկում է արքայադուստր Քրիստինային Պալմա դե Մայորկայի դքսուհու տիտղոսից»,– մեջբերում է հայտարարության տեքստը Ֆրանս Փրես գործակալությունը։

Այն մասին, որ Քրիստինային կարող են զրկել դքսուհու տիտղոսից` նրան հարկային հանցագործությունների մեջ մեղադրանքներ առաջադրելու հետ կապված, իսպանական ԶԼՄ–ները հաղորդել են դեռ անցյալ տարի։

Նույն շարքից