Հայաստան Քաղաքական 

Առաջին գիծը ինչ-որ չափով տեղափոխվել է Բաքու. Թևան Պողոսյան

Ամենակարևորն այսօր այն է, որ Բաքվում սկսում են ամառային օլիմպիական խաղերը: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Մեր օլիմպիական թիմը արդեն մեկնել է և Բաքվում է: Եկեք մաղթենք ուժ, եռանդ, հաղթանակներ: Փորձենք օլիմպիական խաղաղություն գաղափարը ոչ միայն մեր թշնամիների, այլ նաև մեր մեջ պահենք, մեր աղոթքներով, մեր սատարմամբ, մեր մտքով մաղթենք նրանց հաղթանակներ, քանի որ այսօրվա դրությամբ առաջին գիծը ինչ-որ չափով տեղափոխվել է Բաքու»,-հայտարարեց Պողոսյանը:

Նույն շարքից