Առաջիկայում Սահմանադրական հանրաքվեի հետ կապված նոր որակի զարգացումներ են սպասվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ընդգծելով, որ Դաշնակցությունը ցանկություն ունի, որ երկրում հանրաքվե կայանա:
«Հանրաքվեի մասին այսօրվա օրենսդրության մեջ անհամապատասխանության կա, և մենք փորձում ենք այդ անհամաձայնությունները վերացնել: Կան մարդիկ, ովքեր զարգացումները միանգամից ու հենց հիմա են ուզում»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա քառօրյայում քննարկվում էր Դաշնակցության ներկայացրած Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը արժանացել էր Հանրապետական խմբակցության հավանությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժերը կամ ձեռնպահ էին, կամ դեմ: