Առողջապահություն Հասարակություն 

Սթրեսային վիճակից ազատվել կարելի է շատ հեշտ

Հաճախ պատահող  սթրեսային վիճակներից ազատվել կարելի է շատ հեշտ: Պետք է ուղղակի մի քիչ աշխատեք Ձեզ վրա: Առաջարկում ենք մի քանի շատ արդյունավետ միջոց:

Ինքներդ Ձեզ բարձրաձայն այնքան անգամ պատմեք հուզող իրադարձության մանրամասները, մինչև դառնա ծիծաղելի և զգաք աբսուրդի աստիճանը: Առճակատումը շատ լավ տարբերակ է. խնդիրն ասես հասկանում է, որ Դուք էլ չեք վախենում իրենից և սկսում է նահանջել:

Մի պահ մտածեք, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Երբ գիտակցեք դա, հետ եկեք իրականություն: Կհասկանաք, որ ռեալ կատարվածը այնքան ահավոր չէ, որքան Դուք այն դարձնում եք ողբերգական, հատկապես որ կանանց դա շատ բնորոշ է. ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, մենք չեղածից կարողանում ենք ստանալ սանրվածք, աղցան ու ողբերգություն:

Ցատկ կատարեք ժամանակի մեջ: Երբ ամեն ինչ անհույս է թվում, փորձեք մտքով տեղափոխվել որոշ ժամանակ առաջ և հասկանալ, թե կատարվածը ինչ նշանակություն կունենա Ձեզ համար, ասենք, մեկ տարի հետո: Դուք կզգաք' այն ինչ ցավ է պատճառում այսօր, վաղը կարող է ծիծաղ առաջացնել:

 Թուլացեք: Տագնապի պահին մի մոռացեք շնչառության մասին: Թուլանալու կարողությունը Ձեր մեջ դաստիարակելու համար օգտակար կարող է լինել մեդիտացիոն ճանապարհը:

Թույլ մի տվեք, որ խնդիրները խանգարեն Ձեզ ապրել լիարժեք: Այն ամենը, ինչ ձեզ խանգարում է, հաճախ մի փոքրիկ, նույնիսկ, աննշան բան է: Թույլ մի տվեք, որ այն խլի Ձեր ապրելու ժամանակը. այն առանց այդ էլ շատ քիչ է:

Նույն շարքից