Քաղաքական Միջազգային 

Գերմանացի դատախազները փակել են Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործը

Գերմանիայի դատախազությունը փակել է կանցլեր Անգելա Մերկելի  հեռախոսի գաղտնալսման գործի հետաքննությունը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Դատախազության ներկայացուցչի խոսքերով՝ իրենց չի հաջողվել հավաքել ապացույցներ, որոնք հնարավոր կլիներ ներկայացնել դատարանում:

Դատախազությունում հայտարարել են, որ հետաքննության ընթացքում չեն հայտնաբերվել փաստաթղթեր, որոնք կարող էին հաստատել կանցլերին գաղտնալսելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի դատախազությունը կես տարվա ընթացքում Մերկելի հեռախոսի գաղտնալսման ապացույցներ չի գտել:

Նույն շարքից