Բարի օր Գիտություն 

Ամենաարտասովոր գրքերը՝ անցյալից և ներկայից

analitik.am

Նկարազարդ փոքր գիրք (1480 թ․)

Նկարազարդ այս գիրքը չնայած իր փոքր չափերի, անչափ յուրօրինակ է։ Այս գրքի տրամագիծը չի գերազանցում 9 սմ, իսկ ընդհանուր ծավալը՝ 266 էջ է։ Գրքի կազմն ունի 3 սանտիմետր հաստություն։

Հայտնի է, որ գրքի հեղինակը Բելգիայից է։ Գիրքը ոչ միայն լավ մշակված է, այլև ունի եզակի 30 նկարազարդ տառ, որոնցով սկսվում է գրքի  յուրաքանչյուր բաժինը։ Գիրքը գրված է լատիներեն և ֆրանսերեն:

Miniature-round-book-picture-1-540x334

 

Գոտկատեղին ամրացվող գիրք (1589 թ․)

Այս փոքրիկ գիրքը նախատեսված է այն գոտկատեղին ամրացնելու համար։ Այն նաև կազմված է այնպես, որ կարելի է այն կարդալ՝ գոտկատեղից չհանելով։

Girdlebookpicture1540x359-o

 

Երկկողմ գիրք (16 դար)

Այս  գրքերի տեսակը երբեմն կոչվում է «սիամական երկվորյակներ», և շնորհիվ իր կառուցվածքի, այն թույլ է տալիս երկու տարբեր, բայց թեմատիկ գրքեր միացնել իրար։ Այս տեխնիկան շատ հաճախ կիրառվել է Հին և Նոր Կտակարանները իրար միացնելու համար։

tumblr_mrudfds8uw1soj7s4o4_1280

 

 

Գիրքը կարելի է կարդալ վեց տարբեր եղանակներով (16-րդ դար)

Այս եզակի գիրքը իրենից ներկայացնում է նախորդ տարբերակի ավելի բարդ տարատեսակը։ Այս մեխանիզմը թույլ է տալիս վեց տարբեր գրքեր միացնել միմիյանց։

 

6-way-book-2

 

Բռնակով գիրք (17 դար)

Այս մանկական գիրքը նման է հայելու և իրենից ներկայացնում է այբուբենը և մի քանի պարզ տեքստ ընթերցանության համար։ Բռնակը նախատեսված է երեխաներին ընթերցանությունը ավելի հարմար լինի։ Բացի այդ, գրքի էջերը բավականին ամուր են, որպեսզի ավելի ուշ մաշվեն։

folger_library_stc_13813_6

Գիրք, որը աշխատում է էլեկտրաէներգիայի և սեղմված օդի շնորհիվ (1949 թ․)

Այս եզակի գիրքը ստեղծվել է իսպանացի գրող և ուսուցիչ Անխելա Ռոբլեսի կողմից։  Առավել զարմանալին այն է, որ գրքում կարելի է ներբեռնել տարբեր տեքստերի պարկուճներ։ Հատագայում գրքի հեղինակը  ցանկանում է ավելացնել ձայներ, հաշվիչ և լամպ՝ կարդալու համար։

 

b781ee22a44ae6bbca2f82680b91e27a

Թղթե գիրք, որը միացված է ինտերնետին (2010 թ․)

Գիրքը կոչվում է Blink (book=գիրք և link=հղում) և այն տպագրված է հատուկ թանաքով, որը վերածվում է հղումների և կոճակների։ Այսպիսով, ընթերցողը կարող է սեղմել որևէ բառի վրա և Bluetooth-ի միջոցով հենց այդ բառը հայտնվում է համակարգչում: Ինտերնետին միացված համակարգիչը անմիջապես փնտրում և գտնում է այդ բառը։

blink_p2_1a

Աշխարհի ամենամեծ գիրքը (2010 թ․)

2010 թ․ Հունգարիայում ստեղծվել է այս գիրքը, որը ունի 4 մ բարձրություն, բացված վիճակուն այն դառնում է 7 մ և կշռում է 1452 կգ։

The-largest-book-in-the-world

 

Գիրք, որի հղումները ամրացված են թելերով (2010 թ․)

Այս գեղեցիկ գիրքը ստեղծվել է գերմանացի մի ուսանողուհու թեզի համար և այն կոչվում է «Քնի մտքերը»։  Գիրքը իրենից ներկայացնում է գիտական, փիլիսոփայական և բանաստեղծական տեքստերի մի ժողովածու, որոնք իրար հետ  փոխկապակցված են հյուսված տարբեր գույնի թելերով։

.

5c

Գիրք, որը կարելի է այրել (2013 թ․)

Ռեյ  Բրեդբերիի «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գիրքը։ Գրքի կազմի մի մասը ստեղծված է լուցկուց, որը հետագայում կարելի է այրել։

original

Գիրք, որում պատկերները փոխարինված են ստվերներով (2014 թ․)

Այս մանկական գիրքը ստեղծվել է ճապոնացի նկարչի կողմից, և կոչվում է «Շարժվելով ուրվագիծը»։

tumblr_n80n84tmln1tfjq9qo1_1280

Սենսորային գիրք (2014 թ․)

Այս ինտերակտիվ գիրքը կոչվում է «Աղջիկը, ով միացված է ցանցին»։ Այն իր տեսակի մեջ յուրօրինակ է։ Գիրքը հագեցած է 150 ծրագրային LED մասնիկներով։ Այն նաև ունի սենսորային մասնիներ։ Գիրքը կարող է փոխել ջերմաստիճանը,  թրթռալ, սեղմվել։  Օրինակ, երբ ընթերցողը կարդում է որոշակի տողեր, որոնք հուզական են, այն կարող է փոխել սրտի աշխատանքի հաճախականությունը։

g_-_-x-_-_-_52000x20140204133039_0

 

Գիրքը, որը ի զորու է մաքրել ջուրը (2014 թ․)

«Խմելու գիրքը» ստեղծված է «WATERisLIFE» կազմակերպության կողմից, որն օգնում է մարդկանց մաքուր ջուր խմել: Այն տպագրվել է հատուկ ֆիլտված թղթի վրա, և ի վիճակի է սպանել հեղուկում առկա վնասակար բակտերիաները։  Բացի այդ, գրքի յուրաքանչյուր էջ ծածկված է արծաթի նանոմասնիկներով, որոնք սպանում են խոլերայի, որովայնային տիֆով կամ այլ հիվանդությունների բացիլներ։  Գրքի ժամկետը՝  4 տարի է:

 

Capture-d’écran-2014-05-05-à-11.17.34

 

Գիրք, որի շապիկը տրանսֆորմեր է (2014 թ․)

Գրքի շապիկը պատված է հատուկ  ջերմազգայուն ներկով, որը տաքանում է և ընթերցանության ժամանակ աստիճանաբար բացահայտում է գրքի հետաքրքիր դիզայնը։

 

2015-03-18-1426681987-932967534

 

Մանկական գիրք, որից հետագայում ծառ է աճում (2015 թ․)

Այս հրաշալի գրքի հեղինակը Արգենտինայից է։ Գիրքը նախատեսված է երեխաների համար։ Գրքի բովանդակությունը վերաբերում է ծառերին, և այն ցույց է տալիս երեխաներին, թե ինչպես են հետագայում ստեղծվում գրքերը։ Գիրքը գրված է հատուկ ներկերով և թուղթը մշակված չէ թթուներով։ Բացի այդ գրքի էջերին տեղադրված են սերմեր։ Գիրքն ընթերցելուց հետո, փոքրիկ ընթերցողը հնարավորություն ունի այն տնկել հողում, և տեսնել, թե ինչպես է աճում ծառը։

A-book-that-can-grow-back-into-the-tree-540x434

Նույն շարքից