Հասարակություն 

Արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:

 

Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով: 

Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև ճոպանների օգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից