Մոսկվայի կենդանաբանական այգին պատրաստ է ժամանակավոր տեղակայել իր մոտ Թբիլիսիի կենդանաբանական այգու բնակիչներին։ Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգուն մեծ վնաս է հասցվել հեղեղումների հետևանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այս մասին հայտարարել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության պետ Օլգա Վայնշտոկը։
«Նախ պետք է հասկանալ՝ մարդիկ ինչ պահանջներ ունեն և ինչ կարող ենք մենք առաջարկել։ Մենք կարող ենք առաջարկել կենդանիների որոշակի խումբ, որը մենք ունենք։ Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր կողմից։ Հնարավորություն ունենք նաև տեղավորել կենդանիներին մեզ մոտ. մենք ունենք կենդանիների կացարան Մերձմոսկվայում»,- ասել է Վայնշտոկը։
Թբիլիսիի այգուն իրենց օգնությունն են առաջարկել նաև այլ երկրների այգիներ, այդ թվում՝ Փարիզի, Երևանի այգիները, հայտնել է այգու տնօրենը։