Հոլիվուդի թանգարանում բացվել է աշխարհահռչակ ամերիկյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նրան պատկանող կամ նրա հետ կապ ունեցող յուրահատուկ իրեր:
Ցուցահանդեսի բացման միտքն առաջացել է Մերիլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների կազմակերպման շրջանակներում:
Հատուկ ուշադրություն են հրավիրում Մոնրոյի այն լուսանկարները, որոնք նախկինում չէին հրապարակվել:
Իրերի հետ միասին ցուցադրվում է դերասանուհու զգեստը, որի արժեքը ավելի քան 1 մլն դոլար է:
Ինչպես հայտնում են ամերիկյան պարբերականները` ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 6-ը: