Մեր բնավորության մասին խոսում են ոչ միան մեր ժեստերը, աչքերի գույնը, շուրթերի ձևը, մազերի գույնը, այլ նաև քայլվածքը:
Արագ, նյարդային ու անհանգիստ քայլվածքը խոսում է ակտիվ, կենսասեր մարդու մասին: Նրանք ճկուն են, շուտ կողմնորոշվող,առույգ:
Դանդաղ քայլվածք ունեցողներին բնորոշ են թուլությունը, հանգստությունը և նույնիսկ ալարկոտությունը: Նրանք, ովքեր դանդաղ են քայլում, դժվար են գործ սկսում, դժվար է նրանց ստիպել արագ կողմնորոշվել:
Խաթարված ռիթմով քայլվածքը մատնում է մարդու թուլությունը: Նա կարող է զիջել ճանապարհը, փոխզիջումների գնալ, միայն թե անհարմար վիճակի մեջ չընկնի: Այսպիսի մարդիկ վախ են զգում շրջապատողներից:
Եթե հստակ ռիթմով են քայլում, բայց ճոճվում են աջ ու ձախ` շարժելով կոնքերը, հաճախ են տարբերվում իրենց ինքնավստահ, գոռոզ պահվածքով: Նրանք բարձր կարծիք ունեն իրենց հմայքի մասին և ձգտում են ամեն կերպ գրավել տղամարդկանց ուշադրությունը:
Եթե քայլում են դանդաղ, փոքր քայլերով` ձգտելով մարմնի վերին հատվածը շատ ուղիղ պահել, ապա այսպիսի մարդիկ հաճախ բարդույթավորված են, զսպված, շրջապատի հետ շփվելու խնդիրներ ունեն:
Նրանք, ովքեր արհեստականորեն ազդակային քայլվածք են ստեղծում. ընդգծված արագ և մեծ քայլերով են քայլում' թափահարելով ձեռքերը, փորձում են ակտիվ երևալ:
Լայն քայլեր դնողները էքստրավերտներն են: Այսպիսի մարդիկ նպատակասլաց են, նախաձեռնող, նաև գործունյա են:
Փոքր քայլերը բնորոշ են ինտրավերտներին: Այսպիսի մարդիկ են զուսպ են, զգույշ, հաշվենկատ, կարողնաում են հարմարվել, ճիշտ ըմբռնել դրությունը, իրավիճակը: Կարողանում են սրամտել: Այս տիպն ավելի բնորոշ է կանանց:
«Թուլացած» քայլվածքը ցույց է տալիս մարդու անտարբերությունը դեպի շրջակայքն ու շրջապատողները: Այսպիսի քայլվածքը բնորոշ է դեռահասներին և երիտասարդներին, որոնք մշտապես կոնֆլիկտի մեջ են մեծահասակների հետ: Հաճախ իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում: