Բացի այն, որ վարունգը 95-98 տոկոսով կազմված է ջրից ու պարունակում է А և С վիտամիններ, այն նաև ունի բավական ցածր կալորիականություն' ընդամենը 15 կկալ 100 գրամում: Սա է պատճառը, որ վարունգը համարվում է բազմաթիվ դիետաների ընթացքում թույլատրվող ուտելիք, ու կան նաև բացառապես վարունգի օգտագործմամբ մի շարք դիետաներ:
Վարունգի դիետան ենթադրում է՝
Նախաճաշ – մի կտոր հաց, վարունգի ու կաթնաշոռի խառնուրդ, կանաչ թեյ:
Երկրորդ նախաճաշ – թուրինջ, մեկ բուռ ընկույզ:
Ճաշ – կեֆիրով ու վարունգի սառը ապուր, եփած միս, կանաչ թեյ:
Երկրորդ ճաշ – աղցանի տերևների, վարունգի ու պանրի խառնուրդ:
Ընթրիք – վարունգով, բողկով, եփած ձվով աղցան, մի կտոր ձուկ, կանաչ թեյ:
Վարունգով դիետիկ ուտեստների բաղադրատոմսեր
Նախաճաշի համար – Մեկ վարունգը բաժանել երկու մասի, գդալով հանել կորիզները և դրանց փոխարեն վարունգից ստացված «նավակի» մեջ դնել սխտորի, կաթնաշոռի, կանաչու և թթվասերի խառնուրդ:
Երկրորդ նախաճաշի համար – Մեկ նարինջն ու մեկ վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնեել ձիթապտղի յուղ ու մեկ ճաշի գդալ կարմիր գինու քացախ:
Ճաշի համար – Վարունգներն անցկացնել խոշոր քերիչով, սխտորն ու ընկույզը մանր կտրատել և խառնել վարունգի հետ: Ավելացնել կանաչի ու ստացվածի վրա եռացրած- սառեցրած ջուր լցնել: Ավելացնել ձիթապտղի յուղ ու կեֆիր: 15-20 րոպե թողնել, որ թրմվի:
Երկրորդ ճաշի համար – Հավի եփած միսը մանրացնել, կտրատել վարունգներն ու եփած ձվերը, խառնել և համեմել ըստ ճաշակի:
Ընթրիքի համար – Խեցգետնի ձողիկները մանրացնել, եփած ձուն, վարունգներն ու սոխը մանր կտրատել: Բոլորը խառնել, ավելացնել թթվասեր: