Հասարակություն 

Մալաթիա-Սեբաստիա. սիրիահայ ընտանիքին…

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն այցելեց Օվսաննա Տերտերյանի ընտանիքին. սա նրա միակ այցը չէր…

Հայտնի է, որ յուրաքանչյուր երկուշաբթի, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ոլորտի պատասխանատուները քաղաքապետին զեկուցում են նաև սիրիահայերի և սիրիահայ երեխաների նկատմամբ տարված աշխատանքների մասին, ստանում նոր հանձնարարականներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատողների և վարչական շրջանում ապաստանած սիրիահայերի միջև յուրահատուկ բարեկամություն է ստեղծվել. նրանց բոլոր խնդիրները, կարիքները առաջինն այստեղ են իմանում, աջակցությունն էլ երբեք չի ուշանում: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, գուցե, ինչ-որ տեղ, ինչ-որ այց հետաձգի, բայց սիրիահայերին վերաբերող հարցերում շատ զգայուն է և ժամանակ՝ միշտ է գտնում, ծաղիկներն էլ՝ երբեք չի մոռանում… Նա մեծ հարգանք ունի տիկին Օսաննայի, Զոհրապի և Գևորգի նկատմամբ. ինչպես միշտ, սիրիահայերի պարագայում, խնդիրը փոքրումեծի չի բաժանում, ամեն ինչ սիրով ու սրտով է անում: 
Տեղեկանալով, թե ընտանիքն ինչի կարք ունի, այս անգամ որոշեց անակնկալով ներկայանալ: Տիկին օսաննայի ուրախությանը չափ չկար, դա այն էր, ինչ ինքն էր ուզում:
Ընտանիքին այցելեցին վարչական շրջանի ղեկավարը, սոց. բաժնի պատասխանատուն և աշխատակիցը:

Նույն շարքից