Հասարակություն Գիտություն 

Պլուտարքոս. աֆորիզմներ

Հին հունական պատմիչ, կենսագիր, փիլիսոփա Պլուտարքոսը  գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։

Ներկայացնում ենք մեծ փիլիսոփայի հիշարժան մտքերից մի քանիսը.

«Նրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով»
«Ով հույս ունի ապահովել իր առողջությունը ծուլությամբ, նա վարվում է նույնքան հիմարաբար, որքան և այն մարդը, որը մտածում է լռությամբ կատարելագործելու իր ձայնը»
«Ամենամեծ բանը, որ պարփակված է ամենափոքրում, դա առողջ միտքն է մարդու համար»
«Խոսքի ուժը քիչ բառերով շատ բան արտահայտել կարողանալն է»
«Ճշմարտությունը անհաղթահարելի է, եթե այն արտահայտում են հմտորեն»
«Ճշմարտացի գործը, երբ այն ճիշտ է շարադրված, անխորտակելի է»
«Կյանքի գավաթը չափից ավելի քաղցր կլիներ, եթե նրա մեջ չընկնեին դառն արտասուքներ»
«Մի փոքր արատն էլ բավական է բազում առաքինություններ սևացնելու համար»
«Սովորիր լսել, և դու կարող ես օգուտ քաղել նույնսիկ նրանցից, ովքեր վատ են խոսում»:

 

Նույն շարքից