Հասարակություն 

«Երևանյան ամառ 2014» - «Ողջույն Աջափնյակից»

Հունիսի 1-ից մեկնարկել է «Երևանյան ամառ 2014» միջոցառումների եռամսյա ծրագիրը։ Հունիսի 19-ին անցկացվեց հերթական միջոցառումը՝ «Ողջույն Աջափնյակից» խորագրով։


«Արմենիա» ՀԲԿ-ին հարող զբոսայգում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը նախաձեռնել էր «Ուրախ ամառ, երջանիկ մանկություն» խորագրով մանկական շոու ծրագիր: Մանուկներին հյուր էին եկել սիրված մուլտհերոսները, ծաղրածուներ Ծափ-ծափիկը և Զո-զոն, աճպարար-ձեռնածուն, ինչպես նաև սիրված կատարողներ և պարի խմբեր:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2014» միջոցառումների եռամսյա ծրագիրը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը։

Նույն շարքից