Պատահարներ գլխավոր 

Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է ժամանակավորապես տեղափոխեն Երևան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումը ոչնչացրել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքի և կենդանիների 70 տոկոսին:

«Ջրի մակարդակի երեք մետր բարձրանալու հետևանքով`Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցներից երեքը մահացել են. նրանցից մեկը փրկում էր կենդանիներին: Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենդանաբանական այգի օգնության է մեկնել չորս աշխատակից՝ կենդանաբույժ, կուրատոր, սմբակավորների և գիշատիչների բաժնի պատասխանատուներ` իրենց հետ են տանելով թմրեցնող դեղորայք` կենդանաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Թբիլիսիում զբաղված են որոնողական աշխատանքներով, կենդանիների հետքեր գտնելու դեպքում կազմում են խմբեր և գնում կոնկրետ ուղղություններով. դեռևս հաջողվել է գտնել փախած արջերից մեկին և քնեցնել: Բացի այդ` Երևանում  քննարկվում է հավելյալ օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին որոշ ժամանակով Երևանի կենդանաբանական այգում պահելու տարբերակը»,-«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է Երևանի կենդանաբանական այգու տեղեկության մեջ:

Նույն շարքից