Քաղաքական Միջազգային 

Ես Ջորջ Բուշի կրկնօրինակը չեմ. Ջեբ Բուշ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով, հանդիսանում է Ջորջ Բուշի ավագ եղբայրը, այսօր կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ջեբ Բուշը նաև հայտարարել է, որ քաղաքական հարցերում իր ավագ եղբոր՝  «կրկնօրինակը» չէ, փոխանցում է Корреспондент-ը։

Ջեբ Բուշը խոստովանել է, որ դեպի Սպիտակ տուն հիմնական դժվարություններից իր համար կլինի այն, որ շատերն իրեն համեմատում են եղբոր հետ, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2001-2009թթ.։

Նույն շարքից