Հասարակություն 

Ինչո՞ւ է Հայաստանի ընդդիմադիրներին թվում, որ իրենց ոչ օրինաչափ գործողությունները պետք է օրինական համարվեն, քանզի իրենք ընդդիմադիր են

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչո՞ւ է Հայաստանի ընդդիմադիրներին թվում, որ իրենց ոչ օրինաչափ գործողությունները պետք է օրինական համարվեն, քանզի իրենք ընդդիմադիր են: Ասենք՝ ի՞նչ է չարաճճի կամ լկստված երեխա են, ի՞նչ են, որ իրենց արարքների վրա պետք է աչք փակել: Եթե այդպես են մտածում, ապա որպես ընդդիմություն նախ թող չափահասության տարիքին հասնեն, որպեսզի կարողանան հիմնավորել իրենց արարքները և կառավարել դրանք, հետո նոր մտածեն իշխանափոխություն անելու մասին:

Հ.Գ. Նշեմ, որ ոչ իշխանամետ եմ, ոչ էլ ընդդիմադիր, ինչն առաջին հերթին պայմանավորված է գործունեությանս բնույթով: Ինչպես բազմիցս ասել եմ, ինձ համար հավասարապես ընդունելի են թե իշխանության, թե ընդդիմության կողմից արված դրական քայլերը և անընդունելի են նրանց ոչ ադեկվատ և հասարակությանը վնասող գործողությունները:

Նույն շարքից