Թբիլիսիի «Մզիուրի» զբոսայգու տարածքում հայտնաբերվել է ջրհեղեղի ժամանակ 15-րդ զոհվածի մարմինը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Ենթադրվում է, որ տղամարդը եղել է փրկարար:
Վրաստանի ճգնաժամային իրադրությունների ղեկավարման խորհրդի տվյալներով՝ այժմ փնտրվում են Թբիլիսիի 11 կորած բնակիչները:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով ջուրը հեղեղել է բնակելի տները, ճանապարհները, վնասել է քաղաքի ենթակառուցվածքները: