Ռուսաստանի Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում անհայտ անձը զանգահարել է սպառնացել է պայթեցնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին հայտնում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` սուպերմարկետներից տարհանում է սկսվել: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է:
Նույնի առիթով ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայի դեպքում խոսքը սուպերմարկետների ցանցի 4 կետերի մասին է:
Դեպքի վայրեր են ժամանել ոստիկաններ, կինոլոգներ, անցկացվում է տարածքների զննություն: