Հասարակություն Ֆեյսբուք 

Հայաստանի եղբայրական «ժեստը»

Անի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրերս Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն: Ջրի հեղեղումների պատճառով Թբիլիսին վերածվել է ավերակների: Կան բազմաթիվ զոհեր, շատերը կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ փողոցները դարձել են վտանգավոր, քանի որ գազանանոցի ավերվածության պատճառով բազմաթիվ կենդանիներ հայտնվել են ազատության մեջ:

Այսօր Վրաստանն իրոք մարդկային, նյութական և բարոյական աջակցության կարիք ունի:
Ինչևէ, այս ողբերգությունից հետո հարևան երկրները պատրաստակամություն հայտնեցին աջակցել վրաց ժողովրդին, ինչպես նաև արձագանքներ եղան աշխարհի տարբեր պետությունների կողմից: Վրաստանին ձեռք մեկնող առաջին երկներից մեկը հենց Հայաստանն էր: Եղբայրությունը չի կարող սահմանափակվել միայն տոնակատարությունների կամ պոզիտիվ հավաքների շրջանակներում: Թե՛ դիվանագիտական և թե՛ մարդկային տեսանկյունից նման քայլը շատ կարևոր է:

Այդ շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և առաջարկել հայկական կողմի աջակցությունը, որին ի պատասխան՝ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին ցավակցության և աջակցության համար:

Չնայած այն բանին, որ վրացական կողմը հայտնել է, որ այս պահին դեռևս օժանդակության կարիք չի զգացվում, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

Նույն շարքից