Քաղաքական Միջազգային 

Պուտինն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության թեմային:

«Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Գլխավորապես քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր ու բազմակողմ են, և մանրակրիտ քննարկվել են մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները: Քննարկվել է Ղարաբաղյան թեմատիկան»,- ասել է նա:

Ալիև-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին` Բաքվում, որտեղ Պուտինը ժամանել էր ներկա գտնվելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը:

Նույն շարքից