Գլխավոր Մամուլի տեսություն 

Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Այն, որ արտերկրում բնակվող որոշ հայ գործիչների համար Հայաստանը դարձել է պարապ ժամանակվա զբաղմունք, վաղուց հայտնի իրողություն է: Այս գործում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, թերևս կարող է համարվել առաջատար:

Վերջին տարիներին Արա Աբրահամյանը մի տեսակ ընդհատակ էր անցել, և նրա ձայնը առանձնապես չէր լսվում: Սակայն արդեն մի քանի օր է՝ հայկական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, թե իբր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել և այդ նպատակով ցանկանում է նոր կուսակցություն հիմնել (գործողներից մեկի բազայի վրա) և մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին»:

Նույն շարքից