18- ամյա հայ հրաձիգ Հրաչիկ Բաբայանը որակավորման փուլի 6 կրակահերթերում վաստակել է 629.3 միավոր և սահմանել է երիտասարդների Եվրոպայի ռեկորդ:
Այժմ Հրաչիկն առաջին տեղում է ու եզրափակիչի ուղեգիր է նվաճել: Հայ հրաձիգը շատ մոտ է նաև օլիմպիական ուղեգիր նվաճելուն:
Երևանի ժամանակով ժամը 10-ին կսկսվի եզրափակիչը: Այդ մասին հայտնում է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: