Արմենիա Մարիոթ հյուրանոցի 10-ամյակի միջոցառմանը քաղաքական, բիզնես, մշակույթային ոլորտի գործընկերները և հյուրերը եկել էին շնորհավորելու լավագույն հայկական հյուրանոցներից մեկին՝ երկարամյա և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Միջոցառմանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը փոխացնել է Երևանի քաղաքապետարանի աշխատկազմի մշակույթի և տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, մասնավորապես, նշելով. «Արմենիա Մարիոթ հյուրանոցն իր տասնամյա գործունեության ընթացքում հասցրել է մեր մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում ձևավորել իր ուրույն դերն ու նշանակությունը ծառայությունների մատուցման, ինչպես նաև յուրահատուկ միջոցառումների կազմակերպման տեսանկյունից։
Երևանի համար մեծ ձեռքբերում է, որ այդ հյուրանոցային բրենդը ներկայացված է մեր մայրաքաղաքում։ Մաղթում եմ Արմենիա Մարիոթ ընկերության ողջ անձնակազմին նորանոր հաջողություններ և երկարամյա գործունեություն»: